Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը, New York Times-ի համար հոդվածում հայտնել Է, որ հուլիսին կորցրել Է երկրորդ երեխային եւ պատմել վիժելու հետեւանքով իր ունեցած ապրումների մասին:

«Հուլիսյան այդ առավոտն սկսվեց այնպես, ինչպես մյուսները. նախաճաշ պատրաստել, կերակրել շներին… Մազերս պոչանման հավաքել մինչեւ որ որդուս վերցնեմ մահճակալից: Այն բանից հետո, երբ ես փոխում Էի նրա տակաշորը, սաստիկ ցավ զգացի: Ընկա հատակին, նրան սեղմելով ձեռքերիս մեջ, օրորոցային երգեցի մեզ երկուսիս հանգստացնելու համար. ուրախ մեղեդի Էր, որը կտրուկ հակադրվում Էր իմ զգացածին. ինչ-որ բան այն չԷր:

Ես գիտեի, որ ձեռքերով սեղմելով իմ առաջնեկին, ես կորցնում եմ երկրորդ երեխայիս»,-գրել Է Մարքլը:

«Նստելով հիվանդանոցային մահճակալին եւ դիտելով, թե ինչպես Է իմ ամուսնու սիրտը կտոր-կտոր լինում, ես հասկացա, որ միակ միջոցն այդ վերքը բժշկելն Է եւ հարցրեցի. «Քեզ մոտ ամեն բան կարգի՞ն Է»,-հիշում Է Սասեքսի դքսուհին: Սասեքսի դուքսի եւ դքսուհու առաջին զավակը լույս աշխարհ Է եկել 2019 թվականի մայիսի 6-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: