Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, պատմել է, որ նախքան զույգը կորոշեր հրաժարվել թագավորական պարտականություններից, նա մտածում էր ինքնասպանության մասին:
«Ես պարզապես այլևս չէի ուզում ապրել: Դա շատ պարզ, իրական և սևեռուն միտք էր», - ասել է Մարքլը CBS-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ «ամաչում էր դա խոստովանել» իր ամուսնուն, բայց հասկանում էր, որ «եթե չխոստովանի, կանի դա»: Հարցազրույցի ժամանակ արքայազն Հարրին հայտարարել է, որ ինքն ու իր կինը՝ Մեգանը, ամեն ինչ արել են, որպեսզի մնան թագավորական ընտանիքի հետ: Նա նույնպես չի անցել իր հոր՝ արքայազն Չարլզի հետ հարաբերությունների մեջ եղած խնդրի կողքով:
«Ես իսկապես ցավում եմ կատարվածի համար: Նա գիտի, թե ինչ է ցավը: Ես միշտ կսիրեմ նրան, բայց շատ վատ բաներ պատահեցին», - ասել է նա: Հարրին նշել է նաև, որ արքայազն Չարլզի հետ իր հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ որոշում է կայացրել հրաժարվել թագավորական պարտականություններից: Նա ավելացրել է, որ թե՛ հայրը, թե՛ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, «ստիպված են տանել» իրենց դերերը և չեն կարողանում ազատվել դրանից: