ԱՄՆ-ում շարունակվում են բողոքներն ընդդեմ ոստիկանների ու ռասայական խտրականության։ Մասնակիցներին միացել է նաեւ Մեգան Մարքլը, միայն թե վիրտուալ ձեւով։

Սասեքսի դքսուհին դիմել է Լոս Անջելեսում գտնվող իր Immaculate Hear դպրոցի շրջանավարտներին ու հրատապ թեմա բարձրացրել։ «Ես ցանկանում էի ճիշտ բառեր ասել։ Ես հասակացա, որ միակ սխալ բանը ոչինչ չասելը կլինի։

Ես ցավում եմ, որ մենք չեն կարողացել աշխարհն այն վայրը դարձնել, որում արժանի ենք ապրել։ Իմ ուսուցիչն ինձ միշտ ասում էր, որ հարկավոր է ուրիշ մարդկանց կարիքները սեփական վախերից վեր դասել։ Այդ բառերն առհավետ մնացել են իմ սրտում, եւ դրանց հետ ես քայում եմ կյանքի ճանապարհով։ Նախորդ շաբաթ ես ամենից հաճախ դրանց մասին էի մտածում։ Կներեք։ Ես շատ եմ ցավում, որ դուք մեծանում եք աշխարհում, ուր նման բան դեռ կարող է տեղի ունենալ։ Ջորջ Ֆլոյդի կյանքը կարեւոր է, ինչպես Բրեոննա Թեյլորին, Ֆիլանդո Կաստիլիային եւ Թամիր Ռայսինը»,- ասել է Մեգանը։

 

Նախկինում Մեգան Մարքլը բազմաթիվ անգամներ խոսել է ռասիզմի թեմայով։ Դեռ 2012թ.-ին դքսուհին մասնակցել է գովազդային հոլովակի նկարահանմանը, որում իր երեխաների համար լուսավոր ապագայի հույս է հայտնել։ Տեսանյութում Մեգանը սպիտակ շապիկ է կրում, որի վրա առկա է «Ես չեմ հանդուրժում ռասիզմը» գրությունը։