Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո Լոնդոնից տեղափոխվել են ԱՄՆ։ Նրանք վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն նոր աշխատանք են որոնում՝ իրենց լիարժեք ապահովելու համար։
The Sun-ը գրում է, որ արքայազն Հարիի կինը պատրաստվում է Լլոյդ Քոթի «Ընտրությունների տարի» վեպի էկրանավորման մեջ մարմնավորել առաջին կին նախագահին։ Ժապավենը պատմում է ռուսական դավադրության մասին, որի նպատակն է խախտել ԱՄՆ նախագահի ընտրությունները։
Նշվում է, որ Սասեքսի դքսուհին գլխավոր դերը կատարելու մասին անձամբ է պայմանավորվել Լլոյդ Սքոթի հետ։ Բացի այդ՝ նա հանդես կգա ոչ միայն գլխավոր հերոսուհու դերում, այլեւ կդառնա ժապավենի կինոպրոդյուսերը՝ նկարահանումների ամբողջ ընթացքը հսկողության տակ պահելու համար։