Կանադայում սկսվել է ստորագրահավաք ընդդեմ Սասեքսի դքսի եւ դքսուհու՝ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի։ Պատճառն այն է, որ Կանադայի կառավարությունն առաջարկել է սկզբնական շրջանում վճարել նրանց պահակազորի եւ կեցավայրի գումարները։ Դեռեւս հայտնի չէ, թե արքայազնն ու Մեգանը արդյոք համաձայնել են թե ոչ, սակայն կանադացի հարկատուները կտրականապես դեմ են, որպեսզի իրենց վճարած հարկերից վճարվի Սասեքսի դքսի եւ դքսուհու ծախսերը։ Ներկայումս զույգը գտնվում է Վանկուվեր կղզում, որտեղ էլ մտադիր են իրականացնել իրենց ֆինանսական ծրագրերը՝ ընթացիկ տարվա համար։ Մասնավորապես, նրանք մտադիր են գնել քսանյոթ միլիոն դոլարանոց տուն, որի պահպանության տարեկան ծախսը մեկ միլիոն դոլար է։ Մասնագետները կարծում են, որ զույգը կկարողանա բարեկեցիկ ապրել, եթե գրագետ կերպով իրականացնի սեփական հայտնիության մոնետիզացիան, ընթացիկ սկանդալի ալիքի վրա։