Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, հայտնել են, որ պսակադրությունը կկայանա մայիսի 19-ին, Սուրբ Ջորջի մատուռում: Հարսանիքին Վինձորի դղյակ են հրավիրել երկրի 2640 բնակիչների: Այս մասին հայտնել է Քենսինգթոնյան պալատը:

Меган Маркл и принц Гарри
Меган Маркл и принц Гарри

Պսակադրության բուն արարողությանը ներկա կլինեն զույգի հարազատները և ընկերները, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամները, ինչպես նաև պաշտոնատար անձինք: Սակայն եկեղեցուց անմիջապես հետո նորապսակները կառքով կանցնեն Վինձորի կենտրոնով՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ավելի շատ մարդկանց մասնակցելու տոնին։

Часовня святого Георгия в Виндзорском замке
Территория Виндзорского замка

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ցանկանում են, որ իրենց հարսանիքը տեղի ունենա այնպես, որ հնարավորինս շատ մարդիկ կարողանան մասնակցել դրան:

Свадьба принца Эдварда и графини Уэссекской Софи