Արքայազն Հարիին և Մեգան Մարքլին տեղափոխող ինքնաթիռին հարվածել է կայծակը: Դեպքը տեղի է ունեցել Սեպտեմբերի 21-ին` Լոնդոնից Ամստերդամ թռիչքի ժամանակ։ Այս մասին գրում է Life.ru-ն։
Կայծակը հարվածել է ինքնաթիռի գլխամասին, բարեբախատաբար զույգին ոչինչ չի պատահել։ Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Շիֆհոլ օդանավակայանում, որից հետո ուղարկվել է վերանորոգման և ստուգումների:
Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորները տեղյակ չեն եղել, որի իրենց հետ Ամստերդամ է թռչում նաև թագավորական զույգը։
Նշենք, որ խոսակցություններ կային, որ նորաստեղծ զույգի ընտանիքում համալրում է սպասվում։