Լոնդոնում տեղի Է ունենում Chelsea Flower Show ծաղիկների ամենամյա փառատոնը: Արդեն հարյուր տարուց ավելի Է, ինչ Եվրոպայի խոշորագույն ծաղկաբուծական ցուցահանդեսներից մեկը տեղավորվում Է Չելսիի Թագավորական հոսպիտալի տարածքում:
«Սիրո ամառ» այսպես Է հնչում փառատոնի թեման այս տարի: Թեմայի ընտրությունը կապված Է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի հետ, որը կայացավ մայիսի 19-ին:
Փառատոնի գլխավոր կազմակերպիչը Թագավորական պարտիզային տնտեսության ընկերությունն Է, որը հիմնվել Է դեռ 1804 թվականին: Ընկերությունն ամեն տարի ցուցահանդեսին մասնակցելու Է հրավիրում ծաղկաբույծների, ընտրասերիչների եւ լանդշաֆտային դիզայներների, որոնք ներկայացնում են բույսերի նոր տեսակներ, գեղագիտական հայեցակարգեր: Ամեն տարի ցուցահանդեսում ամբողջ աշխարհից ժամանած մասնագետները ներկայացնում են իրենց մրցութային պարտեզները. դրանք սովորաբար քառասունից ավելի են:
Միաժամանակ քաղաքային միջավայրում տեղադրվում են Chelsea in Bloom -ի ծաղիկներից ինստալացիաներ: Արտ-փառատոնն անցկացվում Է 13-րդ անգամ: Միջոցառումը կտեւի մինչեւ մայիսի 26-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: