Սասեքսի դուքս արքայազն Հարին իրեն որոշակի ազատություն է թույլ տվել՝ մեկնելով արտասահմանյան ուղեւորության։ Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչին նկատել են աշխարհի առաջնության ընթացքում Հարավային Աֆրիկայի դեմ Անգլիայի ռեգբիի հավաքականի խաղի ընթացքում. նրա ձեռքում «արգելված» գարեջուր է եղել։ Այդ մասին հայտնել է մեկնաբան Նիլ Շոնը։ Նրա կարծիքով՝ տանը կինը կնախատի նրան։
Ամուսնությունից հետո Մեգան Մարքլը զվարճանալ սիրող Հարիին արգելել է ցանկացած ալկոհոկոլ օգտագործել, հատկապես, երբ նրանք իմացել են, որ երեխայի են սպասում։ Սասեքսի դուքսը համաձայնել է եւ չի օգտագործել «արգելված» ալկոհոլային խմիչքներ, թեեւ միշտ սիրել է աղմկոտ երեկույթներ։ Սակայն նրա ճապոնական «չարաճճիությունը» հազիվ թե ուրախացնեն կնոջը, որը որդու՝ Արչիի հետ մնացել է Լոնդոնում, հայտնում է Daily Express-ը։
Սասեքսի դուքսն այդ ճանապարհորդության ընթացքում մի քանի ծրագրված այցեր է ունեցել։ Նա այցելել է Nippon Foundation Para Arena սպորտային համալիր, ուր մարզվել են առողջական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարզիկներ եւ երկրի պարալիմպիական հավաքականը։ Հարին հանդիպել է նաեւ ճապոնացի դպրոցականներին։