Մեգան Մարքլն իր «քայլերը» պլանավորել էր նախքան 35-ամյա արքայազն Հարիի հետ հարսանքիը։ 38-ամյա ամերիկացի դերասանուհին նույնիսկ չէր մտածում Մեծ Բրիտանիայում բնակվելու մասին։

Այժմ Սասեքսի դուքսներն ապրում են Լոս Անջելեսում՝ հոլիվուդյան մագնատի առանձնատանը։ Ամուսինները դեռ իրենց սեփական տունը ձեռք չեն բերել, սակայն ակտիվ որոնումների մեջ են։ Մեգանը ցանկանում է ապրել Հոլիվուդի անմիջական հարեւանությամբ:

Թագավորական լուսանկարիչ Արթուր Էդվարդսը վստահ է, որ կինը վնասակար ազդեցություն է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան վրա։ Մեգանի հետ ծանոթանալուց հետո նա շատ է փոխվել, եւ ոչ դեպի լավը:

«Ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում նա շատ է փոխվել։ Հարին ինձ հետ չի խոսել արդեն մեկ տարի։ Ես նրան դեռ երեխա ժամանակ էի նկարում, եւ նման իրավիճակը ինձ շատ է վիրավորել», - դժգոհել է Արթուրը։ Նա հայտարարել է, որ հաշվենկատ Մեգանը դեռ հարսանիքից առաջ պատրաստվում էր հեռանալ Լոնդոնից եւ երբեք չվերադառնալ:

«Կարծում եմ, որ երբ նա ամուսնանում էր Հարիի հետ, նա մտածում էր միայն մեկ բանի մասին. «Որքան հնարավոր է շուտ արի գնանք էստեղից»։ Դա անհեթեթություն էր... Մեգանը Հարիին «քարշ է տվել» իր ետեւից, իսկ նա բացարձակապես ոչ մի դիմադրություն ցույց չի տվել», - լուսանկարչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։