Ցավոք, Հաղթանակի օրը շատերի համար ոչ միայն առիթ էր հիշելու Հայրենական մեծ պատերազմի վետերանների հերոսությունները, այլեւ գովազդվելու։ Օքսանա Յակոլվեւան՝ պատգամավոր Ալեքսեյ Յակովլեւի կինը, որն առավել հայտնի է Yaxana կեղծամվամբ, որոշել է առանձնանալ։ Նա ոչ միայն երկու երեխաների մայր է, այլեւ պարուհի եւ երգչուհի։
Նա տեսանյութ է նկարահանել՝ որոշելով վետերաններին շնորհավորել մերկապարով։ Yaxana-ն առաջին անգամ հատնի է դարձել նախորդ տարվա սեպտեմբերին, երբ որոշել է իր տեսահոլովակը նկարահանել Մոսկվայի օղակաձեւ ավտոմոբիլային ճանապարհի երթեւեկության մեջտեղում։
Բացի հայտնիությունից՝ նա նաեւ 20 հազար ռուբլու չափով տույժի է արժանացել։ Սակայն նա դրանով չի բավարարվել եւ նախօրեին սոցիալական ցանցերում պրովոկացիոն հոլովակ հրապարակել։ Բնականաբար, հանրության արձագանքը չի ուշացել, եւ օգտատերերի մեծ մասը բացասական է արատահայտվել, թե ինչ խայտառակություն է նա որոշել կազմակերպել այդ լուսավոր տոնին։