Արմեն Ջիգարխանյանի երկրորդ կինը՝ Տատյանա Վլասովան, դարձել է «Судьба человека» հաղորդման հյուրը։ Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից սկանդալային բաժանումից հետո դերասանի մոտ է վերադարձել նախկին կինը, որի հետ նա ամուսնացած է եղել 50 տարի։

Ավելի վաղ Տատյանա Վլասովան ասել էր, որ նախկին ամուսինն առհարսակ չի փոխվել, ինչ էլ պնդի երիտասարդ դաշնակարահուհին։ «Նա չի փոխվել։ Նա լավ մարդ է, որն արդեն ծերացել է։ Նրան պետք չէ այնպես վերաբերվել, ինչպես վերաբերվել է նրան օգտագործած կինը։ Հարկավոր է ապրել նրա հետ, ով գիտի քո ցավոտ տեղերը»,- ասել է դերասանուհին։

Նրանք միասին շատ բանի միջով են անցել. վերապրել են սարսափելի ողբերգությունը՝ Ջիգարխանյանի 22-ամյա դստեր մահը։ Նա եւ նրա սիրելին շնչահեղձ են եղել մեքենայում։

Картинки по запросу джигарханян армен борисович

Այժմ նրանք ապրում են հիմնականում հիշողություններով, իսկ նրանք 50 տարվա համատեղ կյանքից շատ բան ունեն հիշելու՝ Երեւանից տեղափոխությունը Մոսկվա, աշխատանք ու ստեղծագործություն, արտասահմանյան արտասովոր ուղեւորություններ մեքենայով։