Ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում եւ իր կնոջը՝ Բյանկա Ցենսորիին անվանել է «կատարյալ առաջին տիկին»։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
«Չնայած այն հանգամանքին, որ վերջին քարոզարշավն այնքան էլ հաջող չէր, նա ընդմիջում վերցրեց հրապարակային ելույթներից, եւ Քիմի հետ ամուսնալուծության ավարտից հետո նրա համար շատ ավելի դյուրին դարձավ։ Ի տարբերություն նախորդ քարոզարշավի, այս մեկը կազմակերպված է լինելու եւ լավ կիրականացվի առաջիկա ամիսներին»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Նա նաեւ հավելել է, որ Քանյե Ուեսթը հպարտանում է Բյանկա Ցենսորիի արտաքինով եւ նրան համարում է «կատարյալ առաջին տիկին»։
Հունվարին հայտնի դարձավ, որ Քանյե Ուեսթը գաղտնի ամուսնացել է իր Yeezy ապրանքանիշի աշխատակցուհի Բյանկա Ցենսորիի հետ։ Ըստ լրատվամիջոցների՝ նրանք պաշտոնապես չեն գրանցել իրենց ամուսնությունը, սակայն տոնակատարությունն արդեն կայացել է, իսկ ռեփերն ու նրա նոր կինը ամուսնական մատանիներ են կրում։