ВВС-ով հեռարձակվող Berry Royal Christmas ամանորյա ծրագրի հյուրերը եղել են Քեյթ Միդլթոնը և արաքայազն Հարին: Ինչպես ընդունված է «սեղանի շուրջ», հյուրերը հաճախ պատմում են անձնական ընտանեկան պատմություններ: Եվ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այս դեպքում ևս բացառություն չեն:
Բրիտանացի խոհարար Մերի Բերիի հետ զրույցի ընթացքում Քեյթ Միդլթոնը պատմել է, թե ինչ խոհարարական հնարքներ է արքայազն Ուիլյամը կիրառել՝ իր սիրտը շահելու համար: Պարզվել է, որ մինչ նրանք երկուսն էլ սովորում էին շոտլանդական Սուրբ Էնդրյուսի համալսարանում, որտեղ էլ հանդիպել են, Ուիլյամը նրան հյուրասիրել է իր սիրելի ուտեստներից մեկը: «Նա փորձեց տպավորություն թողնել ինձ վրա և մի անգամ պատրաստեց պաստա բոլոնեզ»,- խոստովանել է դքսուհին:
Քեյթ Միդլթոնը հավելել է նաև, որ ամուսնությունից հետո Ուիլյամը չի դադարում պատրաստել: «Նրա մոտ հատկապես լավ է ստացվում նախաճաշ պատրաստելը»,- ասել է Քեյթը: