Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ներկա են գտնվել ամենամյա "Royal Variety Performance" համերգին, որտեղ, ըստ ավանդույթի, գլխավոր հանդիսատեսը թագավորական ընտանիքի անդամներն են, գրում է buro247.ru-ն։
Համերգի ժամանակ ելույթ են ունեցել բրիտանական "One Direction", "Simply Red" խմբերը, Էդ Շիրանը և ուրիշներ։
Հեռուստատեսությամբ համերգը կցուցադրվի դեկտեմբերի 2-րդ կեսին։ Այս շոուն ամենասպասվածներից և հեղինակավորներից է Մեծ Բրիտանիայում։