Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր որդուն՝ արքայազն Ջորջին, չի տարել Սանդրինգհեմ՝ Սուրբ ծննդի ավանդական ժամերգության, որին մասնակցում են թագավորական ընտանիքի բոլոր անդամները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միդլթոնը հայտարարել է տոնական պատարագի ավարտից հետո: 

 

«Շատերը՝ ոչ միայն հարազատներ,այլեւ պարզապես տեղացի բնակիչներ, մոտենում էին ինձ և հարցնում. «Իսկ ու՞ր Է Ջորջին»,- պատմել Է Քեյթը: «Ես ուրախ կլինեի նրան այստեղ բերելու, բայց վախեցա, որ եկեղեցական արարողության ժամանակ նա չափազանց մեծ ուշադրություն կպահանջի իր նկատմամբ, և դանով իսկ կշեղի ծխականների ուշադրությունը»,- հավելել է նա:

 

Քեյթը, որն սպասում է երկրորդ երեխային, իր ամուսնու՝ Ուիլյամի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու և այլ հարազատների հետ դեկտեմբերի 25-ին Սուրբ ծննդի ժամերգության է այցելել այն եկեղեցի, որը գտնվում է Անգլիայի արեւելքում իրենց Սանդրինգհեմի արվարձանային կալվածքի մերձակայքում: Պատարագից հետո ամբողջ ընտանիքը հավաքվել է տոնական սեղանի շուրջը, որպեսզի հեռուստացույցով դիտի Եղիսաբեթ Բ-ի ավանդական ուղերձը, ինչպես նաև նվերներ փոխանակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: