Վերջին մի քանի օրվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում Լոնդոնը, որտեղ անցկացվում է նորաձևության շաբաթ, իսկ երեկ տեղի է ունեցել BAFTA-2014 մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի անցկացնում է Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) ամերիկյան մասնաճյուղը: Այս միջացառումների մեկնարկից մի քանի ժամ առաջ' Բուքինգհեմյան պալատում, Եղիսաբեթ 2-րդ թագուհին միջոցառում-հանդիպում է ունեցել կինոաշխարհի հայտնի դեմքերի հետ, որոնց թվում են եղել Ումա Թուրմանը, Հելեն Տարոնը և շատ ուրիշներ:
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը նույնպես մասնակցել է այդ ընդունելությանը, չնայած՝ ինչպես երևում է նկարներում, նա այնքան էլ գոհ չէ կազմակերպված երեկույթից կամ իրեն բաժին ընկած «դերից»:
Հանդիսավոր միջոցառումը նվիրված է եղել Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիային, որը գտնվում է Բրիտանիայի թագուհու բարձր հովանու ներքո: