Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Child Bereavement Charity բարեգործական հիմանդրամի 21-րդ տարեդարձին խոսել է ընտանիքի մասին եւ պատմել, թե ինչպես է հաղթահարել մոր' Դիանայի կորուստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Le Figaro-ն, արքայազնը մոր մահից 18 տարի անց առաջին անգամ խոսել է իր զգացմունքների մասին եւ ասել, որ սուգն ամենադժվար փորձություն է, որը երբեւէ կարող է ունենալ զավակը կամ ծնողը:
Նա պատմել է, որ, լինելով 15-ամյա պատանի, չի կարողացել շատ բան հասկանալ եւ ճիշտ վերլուծել: Արքայազնը հավելել է, որ երկար ժամանակ չի կարողացել համակերպվել մոր բացակայության հետ: «Սուգն ամենադժվար փորձությունն է, որը երբեւէ կարող է ունենալ զավակը կամ ծնողը: Ժամանակին իմ մայրը դա հասկացել է, ես դա հասկանում եմ այժմ: Դա շատ դժվար փորձություն է»,- ասել է արքայազնը' նկատելով, որ, լինելով 2 երեխաների հայր, ավելի է կարեւորում այդ հիմանդրամի գործունեությունը: