Ռուս երգիչ Դիմա Բիլանը Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) խնդրել իրեն շարունակել աշխատել գործարար Վիկտոր Բատուրինի հետ' պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայից վերջինիս ամուսնալուծությունից հետո։
Բիլանի խոսքով՝ իրեն «կիսել են». «Եղել են պահեր, երբ ինձ ակնարկել են, որ կարող եմ նստել առանց սննդի և ջրի սենյակում և ստորագրել ցանկացած փաստաթուղթ»,- հիշել է նա՝ չնշելով, թե կոնկրետ ով է իրեն սպառնացել։
Հետո Յապոնչիկը զրուցել նրա հետ, Իվանկովն ու Բիլանը անձնական հանդիպում են ունեցել, որի ժամանակ Բիլանը ասել է, որ այլևս չի ցանկանում լինել Մոսկվայում և մտադիր է գնալ տուն' Կաբարդինո-Բալկարիա։ Ըստ Բիլանի' Յապոնչիկը ցանկանում էր, որ ինքը «գործեր ազնվորեն»՝ շարունակելով միաժամանակ աշխատել Բատուրինի և Ռուդկովսկայայի հետ։