Հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատմել է, թե ինչու չի ընդգրկում սեքս-տեսարաններ իր ֆիլմերում, եւ պատճառն ավելի պարզ է, քան դուք կարծում եք:
«Սեքսը կինոյի մասին իմ տեսլականի մաս չէ»,- ասել է 60-ամյա Տարանտինոն Diari ARA օրաթերթին։ «Ճշմարտությունն այն է, որ նման տեսարաններ իրական կյանքում շատ դժվար են նկարահանվում, բոլորը շատ լարված են: Եվ եթե նախկինում դա անելը փոքր-ինչ խնդրահարույց էր, ապա այժմ ավելի դյուրին է։
Ռեժիսորը, սակայն, նշել է, որ եթե իր ֆիլմի համար ինտիմ տեսարան անհրաժեշտ լիներ, ինքը դա կաներ, բայց նման անհրաժեշտություն չի եղել։
Նրա 1997 թվականին նկարահանված «Ջեքի Բրաուն» ֆիլմը միակն է, որտեղ ներկայացված է Բրիջիթ Ֆոնդայի եւ Ռոբերտ Դե Նիրոյի միջեւ գայթակղիչ տեսարան:
Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը՝ Տարանտինոն աշխատում է իր նոր՝ «Կինոքննադատ» ֆիլմի վրա։ Թեեւ առաջիկա նախագծի մասին շատ մանրամասներ չկան, նա իսպանական թերթին ասել է, որ ֆիլմի գլխավոր քննադատը կին է լինելու:
Տարանտինոն ներկայումս շատ ժամանակ է անցկացնում Թել Ավիվում, բայց դեռեւս անշարժ գույք ունի Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում: Ռեժիսորն ամուսնացած է իսրայելցի երգչուհի Դանիելլա Փիկի հետ։ Նրանք ամուսնացել են 2018 թվականին եւ ունեն երկու երեխա։