Ռեփեր Lil Uzi Vert-ը փետրվարի սկզբին ճակատին 24 մլն դոլար արժողութմամբ ադամանդ է իմպլանտավորել. արտասովոր միջամտությունը կատարել է ոսկերիչ Էլիոթ Էլիանտեն։
Երաժիշտն այժմ պատմել է, թե ինչու է զարդի օգտագործման այդ յուրօրինակ տարբերակն ընտրել։ Ռեփեր Fat Joe-ի հետ Instagram-յան եթերի ընթացքում Lil Uzi Vert-ը խոստովանել է, որ ցանկացել է այնպես անել, որ քարը ոչ մի դեպքում չկորչի եւ չգողացվի. «24 մլն դոլարը՝ մատանուն, հիմար գաղափար է։ Ես ճանաչում եմ ինձ։ Ես երբեմն արթանանում եմ արտասվոր վայրերում եւ ամենատարբեր դեկորացիաների պայմաններում»։
Ավելի վաղ ռեփերը պատմել էր, որ սիրահարվել է քարին, երբ 2017թ․-ին տեսել է այն եւ այդ ժամանակվանից սկսած դրա համար գումար է հավաքել։ Նրա խոսքով՝ քարն ավելի թանկ արժե, քան իր ամբողջ ունեցվածքը, այդ թվում տունն ու ավտոմեքենան