Երգչուհի Սելին Դիոնը Ջիմի Ֆելոնի ստուդիա կատարած այցի ընթացքում ենթադրել է, թե ինչու կարող էր մահանալ Լեոնարդո Դի Կապրիոյի կատարմամբ «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ջեքը:

Ըստ Դիոնի՝ Ջեքը չբարձրացավ այն դռան վրա, որտեղ գտնվում էր իր սիրելի Ռոուզը, քանի որ նա սառել էր և հոգնած էր, չէր էլ կարող շարժվել, և դռան վրա բավարար տեղ չէր լինի ամեն դեպքում:

Ֆելոնը և Դիոնը կատակել են նաև այն մասին, թե ինչ կլիներ, եթե Ռոուզը դռան վրա տեղ տար. ըստ երգչուհու՝ նման գաղափարը կարող է «Տիտանիկի» հեղինակների մոտ ֆիլմի երկրորդ մասը նկարահանելու ցանկություն առաջացնել:

Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ»-ը թողարկվել է 1997թ. Սելին Դիոնը կատարել է կինոնկարի սաունդթրեքի հիմնական երգը՝ My Heart Will Go-ն: