Լեոնարդո դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից են։ Եվ, երբ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն նրանց նկարահանեց «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում,երկրպագուների մոտ հարց ծագեց․ ինչու նրանք նախկինում երբեք միասին չեն նկարահանվել։

<iframe width="604" height="471" src="https://www.youtube.com/embed/ZtNNlBqwmMo" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

«Բանն այն է, որ դատական ակտ կար ըստ որի ես նրան մոտ գնալ չէի կարող։ 94-ին մի դեպք է տեղի ունեցել, որի մասին մենք չենք սիրում հիշել», - կատակել է Բրեդ Փիթը, երբ նրան հարցրել են, թե ինչու են ստիպված եղել շատ երկար ժամանակ սպասել Դի Կապրիոյի հետ համատեղ աշխատանքին։

Ի դեպ, «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումներն իսկապես մտերմացրել են նրանց։ The Sun-ի աղբյուրը պատմել է, որ նրանք նույնիսկ ընդանուր հոբբի են գտել` կավագործությունը։ «Բրեդը տանը սեփական ստուդիա ունի, այդ իսկ պատճառով նա հրավիրել է Լեոյին։ Երբեմն նրանք ընկերների հետ են ժամանակ անցկացնում, երբեմն էլ երկուսով։ Լեոն իր սիրելի սրճարանից ուտելիք է բերում եւ նրանք ստեղծագործում են տանը», - պատմել է դերասանների շրջապատին մոտ կանգնած աղբյուրը։