Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և Ռոբերտ Դե Նիրոն երկու օրում 13-ական միլիոն դոլար են վաստակել, գովազդային տեսահոլովակում նկարահանվելու համար, որը նախատեսվում է Մակաոյում բացվող "Studio City" խաղատան համար:
Տեսահոլովակի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, իսկ սցենարի հեղինակը «Սոպրանոյի կլանը» ժողովրդականություն վայելող սերիալի ստեղծողը՝ Թերենս Ուինթերը: Մինի-ֆիլմի բյուջեն կազմել է 70 մլն դոլար:
Ինչպես արդեն նշել էինք, Սկորսեզեի նախագծում նկարահանվելու համար Փիթը ստիպված է եղել ընդհատել մեղրամիսը Մալթայում և ժամանել Նյու Յորք: