«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմն աշխարհում արդեն իսկ վաստակել է 424 100 000 դոլար: BBC-ն էլ հաղորդում է, որ ֆիլմն Հյուսիսային Ամերիկայում վաստակել է 170,1 մլն, իսկ Մեծ Բրիտանիայում' 15,5 մլն դոլար: Ֆիլմն արժանացել է կինոքննադատների ոչ դրական արձագանքներին:

 

Ռեժիսոր Զաք Սնայդերի ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Հենրի Քավիլը և Բեն Աֆլեքը: Ֆիլմը կենտրոնանում է երկու հայտնի սուպերհերոսների' Բեթմենի և Սուպերմենի հակամարտություններին: Երկուսն էլ պայքարում են արդարության համար,բայց' տարբեր մեթոդներով: Մինչդեռ Բեթմենն ու Սուպերմենը պատերազմում են միմյանց դեմ, նոր սպառնալիք է առաջ գալիս, որը մարդկությանը կանգնեցնում է այնպիսի վտանգի առաջ, որի հետ նրանք երբևէ չեն բախվել: