Դերասան Ջnոնի Դեփը Վենետիկի միջազգային 76-րդ կինոփառատոնի շրջանակներում պատմել է, թե ինչու է ձգտում խաղալ չարագործների դերերում:
Լիդո կղզում անցկացվող կինոփառատոնում դեփը ներկայացնում է Ջոն Մաքսվելի հայտնի «Բարբարոսներին սպասելիս» վեպի էկրանավորումը։
«Վատ տղաների մեջ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք առավոտյան չեն արթնանում և իրենք չեն ասում իրենց, որ այսօր կփորձեն ավելի վատը լինել, քան երեկ, և հնարավորինս շատ չարիք կգործեն»,- ասում է Դեփը, որ խաղում է Ջոլ անունով դաժան գնդապետի դերում:
Նա նշել է, որ իր հերոսին հեշտ չէ բացահայտլ, քանի որ նրա անցյալի մասին ոչինչ հայտնի չէ: Գնդապետի կերպարի հատուկ տարրը մուգ ակնոցներն են, որոնց ետևում նա միշտ թաքցնում է աչքերը: