Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն և նրա կինը մոդել և երգչուհի Դանիելա Պիկը ծնող են դարձել: Այս մասին հայտնում է «Իսրայելի նորությունները»:
Ծնունդը տեղի է ունեցել Թել Ավիվի կլինիկայում: Ըստ որոշ տեղեկությունների՝ զույգը որդի է ունեցել: 56-ամյա ռեժիսորի և նրա 35-ամյա կնոջ առաջին երեխան է:
Զույգը ծանոթացել են 2009-ին, երբ ռեժիսորը ներկայացրեց «Անփառունակ սրիկաները» ֆիլմը: Նրանց հարաբերությունները սկսվել են 2016-ին, իսկ 2017-ին նշանվել են: 2018-ի նոյեմբերին Տարանտինոն և Պիկը պաշտոնապես դարձան ամուսին և կին. դա առաջինն ամուսնությունն էր երկուսի համար: 2019-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ երեխայի են սպասում:
Երկար ժամանակ Տարանտինոն համոզված ամուրի էր և ամբողջ ժամանակը նվիրում էր արվեստին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Քրեական ընթերցվածք» ֆիլմից հետո: Ֆիլմը նրան Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի», նաև «Օսկար» և «Ոսկե գլոբուս» բերեց: Ռեժիսորի մյուս ամենահայտնի գործերից են ՝ «Սպանիր Բիլին», «Ջանգո ազատագրվածը», «Նողկալի ութնյակը»: