Իտալացի գործարար Ջանլուկա Վակին, որին հանրությունը «պարող միլոիատեր» է անվանում, 52 տարեկանում առաջին անգամ հայր կդառնա։ Նա ու նրա ընկերուհին՝ Շերոն Ֆոնսեկան, ուրախալի նորությունը հայտնել են Instagram-ում։ Ապագա ծնողները դա հատուկ արել են Մոր օրը։ «Մենք ցանկանում ենք առանձնահատուկ բան հայտնել»,- իր հրապարակումը վերնագրել է նա։

Խարիզմատիկ բլոգերը, հայտնելով ուրախանալի նորությունը, ակնհայտորեն հուզված է եղել։ Նրա աչքերում արցունքներ են նկատվել, որոնք նա ավելի ուշ թաքցրել է՝ գրկելով իր սիրելիին։ «Իմ կյանք»,- ընկերուհուն ասել է Ջանլուկան։

Շերոնը միլիոնատիրոջ համար, իսկապես, յուրօրահատուկ մարդ է դարձել։ Մեկը մյուսին նման մոդելների շարքից հետո գործարարն ինչ-որ պահի հասկացել է, որ Ֆոնսեկան յուրօրինակ է եւ նրան ասել է այդ մասին։ Հենց նրա հետ էլ գործարարը որոշել է հայր դառնալ։

Ի դեպ, Ջանլուկա Վակին ամբողջ աշխարհում հայտնիություն է ձեռք բերել իր պարային չելենջներով, որոնք ցուցադրում են նրա գեղեցիկ, անհոգ կյանքը։ Զբոսանավ, սլացիկ կազմվածքով աղջիկներ, լողավազան, ծով ու երեկույթներ. նրա տեսահոլովակներին բնորոշ ֆոն։

 

news.am