«Пчеловод» հայտնի հիթի կատարողներ Դարյա Շեյկոն եւ Վիկտոր Պոպլեեւն առաջին անգամ ծնողներ կդառնան: Ռուսական RASA դուետի մեներգիչ ամուսիններն այդ մասին պատմել են Instagram-ի հետեւորդներին:

Վիկտոր Պոպլեեւը ուրախ լուրի գրառումն ուղեկցել է լեռներում նկարահանված ռոմանտիկ տեսահոլովակով: Կադրերում զույգը ձեռք ձեռքի բռնած քայլում է։ Ինչ-որ պահի ապագա հայրը քնքշորեն համբուրում է իր ընտրյալի կլորիկացած որովայնը։

«Մենք երեխա ենք ունենալու։ Դու լավագույն մարդն է իմ կյանքում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Շնորհակալություն այս նվերի համար, ես անչափ երջանիկ եմ», - գրել է Վիկտոր Պոպլեեւը։

RASA-ի մենակատարն ընդգծել է, որ տեսանյութը նկարահանվել է նախքան կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով ինքնամեկուսացման ռեժիմի սահմանումը։

«Пчеловод» հիթի կատարողների երկրպագուներին ուրախացրել է նրանց ընտանիքում համալրման լուրը։ Օգտատերերը սկսել են շնորհավորել ապագա ծնողներին։

«Շնորհավորում եմ ձեզ։ Դուք հաստատ լավագույն ծնողները կլինեք», «Անկեղծորեն ուրախ եմ ձեզ համար, առողջություն Դաշային եւ փոքրիկին», «Եթե աղջիկ լինի, ապա թող Դաշայի նման գեղեցիկ լինի, իսկ եթե տղա՝ զվարճալի, ինչպես Վիտյան», «Շնորհավորում ենք Ձեզ: Ինչ հուզիչ պահ է», — գրել են օգտատերերը։