Դերասաններ Ռունի Մարան եւ Խոակին Ֆենիքսը շուտով ծնողներ կդառնան։ Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ 35-ամյա ապագա մայրիկն արդեն իսկ հղիության վեցերորդ ամսում է։
Զույգն այժմ կարանտին անցկացնում է Լոս Անեջելսի բնակարանում, իսկ Ռունիին վերջերս նկատել են լայն հագուստով։ Աղբյուրները պնդում են, որ Մարան այժմ մոտավորապես հղիության վեցերորդ ամսում է։
Խոակինն ու Ռունին ծանոթացել են «Նա» ֆիլմի նկարահանման ընթացքում, ինչից հետո մտերիմ ընկերներ են դարձել։ Ֆենիքսը վստահ էր, որ դուր չի գալիս գործընկերոջը, սակայն խոստովանել է, որ նա դարձել է առաջին ու միակ աղջիկը, որի մասին տեղեկատվություն է որոնել համացանցում։ Նրանց սիրավեպը սկսվել է 2018թ.-ին՝ «Մարիա Մագդալենա» ժապավենի նկարահանման ընթացքում, իսկ 2019թ.-ի հուլիսին տեղեկություններ են նրանց նշանադրության մասին։