59-ամյա հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի ընտանիքը երկար սպասված համալրում ունի: 38-ամյա Դանիելլա Պիկը հայտնի ամուսնուն դուստր է պարգևել։ Սա նրանց համատեղ երկրորդ երեխան է։ Երկու տարի առաջ ծնվեց նրանց որդին՝ Լեոն։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Դանիելլան և Քվենտին Տարանտինոն դուստր են ունեցել: Լեոն այժմ ունի կրտսեր քույր»,- ասվում է զույգի՝ People-ին տված հայտարարության մեջ։

 

Դանիելայի հղիության մասին հայտնի դարձավ փետրվարին։ Սակայն ո՛չ նա, ո՛չ Տարանտինոն չեն մեկնաբանել այս լուրը։ Թե ինչ անուն է տվել զույգը նորածինին, դեռ չի հաղորդվում։