Ծնվել է ամերիկա-ավստրալացի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնի իններորդ երեխան: Այդ մասին People հրատարակությանը հայտնել է դերասանի ներկայացուցիչը:
61-ամյա Գիբսոնի սիրեցյալը՝ 25-ամյա սցենարիստ Ռոզալինդ Ռոսը, տղա է ունեցել Լոս Անջելեսում: Նրան անվանել են Լարս Ջերարդ: Դերասանն սկսել է Ռոսի հետ հանդիպել երկու տարի առաջ: Վերջինիս համար այս երեխան առաջինն է դարձել:
Բացի նորածին Լարսից, Գիբսոնը երկու դուստր եւ վեց որդի ունի: Ռոբին Մուրի հետ ամուսնությունից ծնվել են Հաննան (1980 թվականին), երկվորյակներ Էդվարդը եւ Քրիստիանը (1982 թ.) եւ Թոմասը (1999 թ.): Ամուսինները բաժանվել են 2011 թվականին:
Ամուսնալուծության գործընթացի ժամանակ Գիբսոնն սկսել է հանդիպել ռուսաստանցի Օքսանա Գրիգորեւայի հետ: 2009 թվականի հոկտեմբերին ծնվել է նրանց Լյուսիա անունով դուստրը: Շուտով Գրիգորեւան դերասանին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ, եւ զույգը բաժանվել է:
Մել Գիբսոնը դերասան է, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր, «Օսկար»-ի երկու եւ «Ոսկե գլոբուս»-ի մեկ մրցանակների դափնեկիր: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մեւերիք», «Ինչ են ցանկանում կանայք» ժապավենները, ինչպես նաեւ «Խելահեղ Մաքսը» եռերգությունում եւ «Խիզախ սիրտը» կինոնկարում, որի ռեժիսորն ինքն է եղել: