Ռեփեր Թիմաթին երկրորդ անգամ հայր է դարձել։ Instagram-յան  էջում երաժիշտը հայտնել է որդու լույս   աշխարհ գալու մասին եւ փոքրիկի հետ համատեղ լուսանկար հրապարակել։ Ռեփերը հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 16-ին։

Տղային Ռատմիր անունն են տվել։

Հայտնիների երկրպագուներն ու գործընկերները հիվանդանոցում արված կադրերը տեսնելիս չեն զսպում հիացմունքը։ Օգտատերերը շնորհավորում են նորաթուխ ծնողներին եւ նրանց մաղթում պահպանել սերը միմյանց հանդեպ ու երեխային դաստիարակել սիրող ընտանիքում։