Բրիտանացի դերասան Մայքլ Շինը երկրորդ դուստրն Է ունեցել: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը: Տեղեկատվությունը հրատարակությանը հաստատել Է դերասանի հայրը՝ Մեյրիքը, ով պատմել Է, որ Շինը եւ շվեդ հեռուստահաղորդավարուհի Աննա Լունդբերգը աղջիկ են ունեցել: «Մենք խենթանալու չափ երջանիկ ենք»,-մեկնաբանել Է Մեյրիք Շինը:

Դերասանի համար մանկիկը երկրորդ երեխան Է դարձել: Նա ունի 20-ամյա դուստր՝ Լիլի Մոն, նրա մայրը բրիտանացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլն Է: Դերասանի եւ հեռուստահաղորդավարուհի Աննա Լունդբերգի սիրավեպի մասին, որը նրանից փոքր Է 25 տարով, հայտնի Է դարձել մայիսին, երբ սիրահարները մի քանի ռոմանտիկ գրառումներ Էին արել սոցիալական ցանցերում: Արդեն հուլիսին Մայքլ Շինը Twitter-ում հայտարարել Էր, որ շուտով հայր Է դառնալու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: