Դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը երկրորդ անգամ հայր կդառնա: Նրա կինը` դերասանուհի Լիլիթ Տիտոյանը, հղիության 8-րդ ամսում է: Դերասան ամուսինների երկրորդ բալիկը լույս աշխարհ կգա մայիսի վերջին: ESem.am-ի հետ զրույցում Սուրենն ասաց, որ փոքրիկի մասին մանրամասներ կփոխանցեն նրա ծննդից հետո` ավելացնելով միայն, որ իրենք աղջիկ են ունենալու, ում Արև անունն են տալու: Տեղեկացնենք, որ զույգի առաջնեկը տղա է` 8-ամյա Հայկը: ESem.am-ը թեթև ծննդաբերություն ու առողջ բալիկ է մաղթում զույգին:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը