Այ սա նորություն է. երգիչ Ջասթին Թիմբերլեյքը եւ նրա կինը՝ Ջեսիկա Բիլը, կրկին նշում են ընտանիքի համալրումը, նրանք երկրորդ երեխան են ունեցել: Համաձայն բրիտանական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ջեսիկան խնամքով թաքցրել է իր հղիությունը, իսկ բոլորովին վերջերս լույս աշխարհ է եկել փոքրիկը։ Բիլն իսկապես հանրության առջեւ չի հայտնվել փետրվար ամսից, իսկ միկրոբլոգերի իր էջերում նա հրապարակում էր լուսանկարներ, որոնցում չէր երեւում որովայնը։ Թիմբերլեյքն ու Ջեսիկան արդեն դաստիարակում են իրենց հնգամյա որդուն, իսկ այժմ Սայլաս Ռենդալն ունի կրտսեր եղբայր։
Ջասթինն ու Ջեսիկան սկսել են հանդիպել 2007 թվականին՝ երաժշտի եւ Քեմերոն Դիասի բաժանումից անմիջապես հետո։ 2011թ․-ին Թիմբերլեյքն ու Բիլը դադար վերցրին հարաբերություններում, սակայն դա երկար չի տեւել եւ արդեն 2012թ․-ի հոկտեմբերին սիրահարները հարսանեկան հանդիսություն են կազմակերպել Իտալիայում, իսկ 2015թ․-ի գարնանը ծնվեց նրանց առաջնեկը։