Life.panorama.am-ը գրում է.

 

Հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը 2014թ. համերգներով հանդես կգա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է համերգները կազմակերպող PMI ընկերության տնօրեն Եվգենի Ֆիլկենշտեյնը:

Սանկտ Պետերբուրգում համերգը տեղի կունենա մայիսի 15-ին, իսկ Մոսկվայում մայիսի 17-ին: Տոմսերի վաճառքը սկսվելու է նոյեմբերի 23-ից:

Համերգները 2013թվականին թողարկված ալբոմի ճանաչման նպատակով իրականացվող շրջագայության մաս կկազմեն: Հիշեցնենք, որ «The 20/20 Experience» դուրս է եկել 2 մասերով, առաջին մասը պատրաստ է եղել մարտ ամսին իսկ երկրորդը' սեպտեմբերին:

Թոփ և R’n’B երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հայտնի է դարձել ելույթ ունենալով ‘N Sync խմբում: 2002թ. երգիչը դուրս է եկել խմբից և ձայնագրել է «Justified» ալբոմը, որը վաճառվել է 8 մլն օրինակով: