Երգչուհի Լադա Դենսի տնօրեն Սերգեյ Պուդովկինը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ օգոստոսի 12-ի գիշերը երգչուհին երկրորդ վիրահատությանն է ենթարկվել՝ կապված դեմքի հետ։

«Ցավոք, այնտեղ խնդիրներ կան։ Նա դեռ չի կարող ինքնուրույն խոսել», - ասել է Պուդովկինը:

Նա հավելեց, որ ավելի ուշ երգչուհին անպայման տեսաուղերձ կձայնագրի երկրպագուներին, իսկ արտիստին անվանեց ուժեղ և կամային անձնավորություն։

Նա հավելել է, որ ավելի ուշ երգչուհին անպայման տեսաուղերձ կձայնագրի երկրպագուների համար, եւ արտիստուհուն անվանել է ուժեղ եւ կամային անձնավորություն։

Դենսի տնօրենի խոսքով՝ բժիշկները լավատեսական կանխատեսումներ են անում, սակայն հայտնում են, որ արտիստուհինվերականգնողական բարդ գործընթացի մեջ է։ Պուդովկինն ասել է, որ դեռ չի կարող ինքնուրույն շարժվել։

Օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի մարզի Մ-2 «Ղրիմ» ավտոճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա։

Ընդհանուր առմամբ, վթարի հետեւանքով տուժել է չորս մարդ։