Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, իր դեբյուտը կատարեց Met Gala 2024-ին: Good Day LA-ի 54-ամյա նախկին համահաղորդավարուհուն միջոցառմանը հրավիրել էր Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը:
Սանչեսը շփվել է սուպերմոդելներ Ջիջի Հադիդի եւ Էմիլի Ռատակովսկու, ինչպես նաեւ Էլվիս Փրեսլիի թոռնուհու՝ դերասանուհի Ռայլի Քիուի հետ։
Նրա նշանածը՝ Բեզոսը, միացել է նրան՝ Քրիս Ջենների եւ նրա ընկերոջ՝ Քորի Գեմբլի հետ լուսանկարվելու համար։
Գալայի ժամանակ Լորենը ցուցադրել է իր անհավանական տեսքը Oscar de la Renta-ի հատուկ զգեստով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վինտուրն «անձնամբ է օգնել » նրան զգեստի ընտրության հարցում, քանի որ Vogue-ի խմբագիրը կարծում է, որ Բեզոսի հարսնացուն «վատ ճաշակ» ունի։
Վինտուրը հայտնի է միջոցառման հրավիրվածների հանդեպ իր բծախնդրությամբ, եւ ըստ որոշ տեղեկությունների, նա ցանկանում էր, որ Լորենը գար մեկ պայմանով. Աննան ինքը պետք է հաստատեր նրա հանդերձանքը:
Բացի զգեստից՝ ապշեցուցիչ էր նաեւ Լորենի մատանու հսկայական ադամանդը, որը ստվերեց նույնիսկ այն հսկայական քարին, որով Բեզոսը նրան ամուսնության առաջարկություն էր արել դեռեւս 2023 թվականին: