Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է, նշում է դերասանուհի Լիզա Մորյակը՝ խոսելով ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ իր ամուսնության մասին։
«Մենք՝ ես ու Սարիկը, կարծում եմ, շատ կրքոտ մարդիկ ենք։ Իսկ ի՞նչ պետք է անել կիրքը շարունակելու համար: Դե, չգիտեմ, ինձ թվում է՝ դա մեր բնույթն է: Մենք ի սկզբանե կրքոտ ենք: Կան այնպիսի մարդիկ, ովքեր չունեն խարիզմա եւ հույզեր, բայց մեզ մոտ կիրքն արտահայտվում է ամեն ինչում՝ կյանքում․․․ Նույնիսկ, երբ հայհոյում ենք, կրքոտ ենք հայհոյում»,-VOICE-ի հետ կիսվել է նա։
Ըստ «Օնեգին» ֆիլմի աստղի, մարդկանց միջեւ քիմիան կարեւոր գործոն է, եւ առանց դրա դժվար կլինի ամուր հարաբերություններ կառուցել: «Սեքսն է հիմքը»,-վստահ է դերասանուհին։
Լիզա Մորյակը եւ Սարիկ Անդրեասյանը ծանոթացել են 2018 թվականին՝ «Աղջիկները տարբեր են» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Այդ ժամանակ ռեժիսորն ամուսնացած էր, սակայն նա սկսեց ուշադրության նշաններ ցույց տալ երիտասարդ դերասանուհու նկատմամբ։ Բայց Լիզա Մորյակը, չցանկանալով հարաբերություններ սկսել ամուսնացած տղամարդու հետ, ռեժիսորի հետ ընկերական շփում պահպանեց։ Սարիկ Անդրեասյանի պաշտոնական ամուսնալուծությունից հետո միայն ռեժիսորն ու երիտասարդ դերասանուհին սիրավեպ սկսեցին։
«Ինձ մեղադրում էին ընտանիք քանդելու մեջ, բայց իմ խիղճը բացարձակապես մաքուր է։ Երդվում եմ, Անդրեասյանի վրա աչք չեմ դրել մինչեւ այն պահը, երբ նա ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Ես երկար ժամանակ չէի հայտնում մեր միության մասին հենց այն պատճառով, որ վախենում էի իմ դեմ հարձակումներից»,-խոստովանել է Լիզա Մորյակը։
Մինչ Լիզային հանդիպելը Սարիկ Անդրեասյանն ամուսնացած է եղել Ալյոնա Տիմչենկոյի հետ։ Նախկին ամուսինները յոթ տարի ապրել են միասին եւ ունեցել են երկու որդի՝ Մարկը եւ Մարտինը։