Օրերս 3/Off նախագծի հաղորդավար Արտյոմ Հակոբյանն ամուսնացել է երրորդ անգամ։ Արտյոմը չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, սակայն Tert.am Life-ի համար բացառություն է արել' պատմելով կնոջ, նորաստեղծ ընտանիքի և երեխաների հետ հարաբերությունների մասին։

 

Արտյոմի ընտրյալը մասնագիտությամբ խմբավար, դիրիժոր Էմմա Առաքելյանն է, ով աշխատում է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցում» և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում։

 

Զույգի ծանոթությունը կայացել է դեռևս երեք տարի առաջ։ «Պատահական հանդիպումը վերածվեց ջերմ զրույցի, ապա լուրջ հարաբերությունների,- ասաց հաղորդավարը ու անկեղծացավ, որ Էմման առաջին հերթին իրեն գրավել է հայացքով ու գեղեցկությամբ. -Դա այն է, ինչ առաջին հայացքից գրավում է յուրաքանչյուր տղամարդու։ Հետո արդեն շփումը բերեց շատ ավելի խորացված հարաբերությունների»։

 

Պարզվում է՝ Էմմային ևս առաջին հանդիպմանը գրավել է հայացքը. «Ընդհանուր մի կայծ կար, համակրանք առաջացավ առաջին իսկ հանդիպմանը»։

 

Երեք տարի շփվելուց հետո նոյեմբերի 5-ին զույգը պսակադրվեց Մարիամ Աստվածածին եկեղեցում։ «Հոգևորականի կողմից բացասական որևէ արձագանք չի եղել։ Եթե տեղյակ եք, նույնիսկ եկեղեցական օրենքը թույլ է տալիս մինչև երեք անգամ արարողություն կատարել, բայց դա ինձ մոտ երեք անգամ չի եղել»,- ասաց Արտյոմը՝ նկատի ունենալով, որ նախկինում ունեցած մի ամուսնությունը քաղաքացիական է եղել։

 

Նորապսակներն ամուսնությունից հետո երկու օրով մեկնել են Թբիլիսի, քանի որ Արտյոմն ընդամենը 2 օր ուներ մինչև հերթական նկարահանումները , մեկ այլ երկիր այսքան կարճ ժամանակով մեկնել չէին կարող։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։