Տարիներ առաջ «Արմենիա» հեռուստաընկերության ամենավարկանիշային հաղորդաշարերից էր «Բերնարդ շոու» նախագիծը, որի հաղորդավարները՝ Արտյոմ Մարկոսյանը և Արմեն Վարդանյանը ինչ-ինչ պատճառներով հեռացան հարազատ դարձած հեռուստաընկերությունից: Այսօր Laif.panorama.am-ի զրուցակիցը Արտյոմ Մարկոսյանն է, ով այժմ աշխատում է Հայաստանի երկրորդ հեռուստաալիքում: Տաղանդավոր երիտասարդ, ով մշտապես մարդկանց զարմացրել է իր բազմակողմանի ունակություններով, նուրբ հումորով ու ասելիքով: Կարելի է ասել՝ Արտյոմն այն մարդկանցից է, ով, ինչպես ասում են, երբեք չի կորչի, քանի որ «ձեռքից ամեն ինչ գալիս է». երբ նա բեմում է, և՛ երգիչ է, և շոու-մեն, և դերասան… Եվ ոչ մի գործը թերի չէ…

 

-Արտյոմ, եթե չեմ սխալվում, «Արմենիա» հեռուստաընկերության առաջին «բնակիչներից» էիք, շատերն են հիշում ձեր ժամանցային և ամենառեյտինգային հաղորդումները այդ հեռուստաընկերության եթերում…Ինչո՞ւ ժամանակին որոշեցիք փոխել հեռուստաընկերությունը…

-Այդ ժամանակ այդպես էր անհրաժեշտ… Դա նորմալ երևույթ է, և ես միակը չեմ, ով որոշել է այլ հեռուստաընկերությունում իր գործունեությունը ծավալել: Այն ժամանակ Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի կողմից կար ավելի հետաքրքիր առաջարկ, որն էլ ընդունեցի: Եվ ասեմ, որ հարաբերություններս «Արմենիա TV»-ի հետ հրաշալի են…

 

-Հիմա գործնական առումով ի՞նչ զբաղվածություն ունեք…

-Անկեղծ ասած՝ ժամանակիս «առյուծի բաժինը» հեռուստատեսությանն եմ նվիրում…

 

-Նոր հեռուստանախագծեր չե՞ք ուզում ներկայացնել:

-Իհարկե ուզում ենք, նույնիսկ պատրաստում ենք… Հավանաբար գարնանը արդյունքը կտեսնեք:

 

-Նորից Հ2 - ո՞վ:

-Հավանաբար:

 

-Ձեր ժանրո՞ւմ եք հանդես գալու:

-Դե, դա ես հիմա չեմ ասի… Միայն կասեմ, որ շատ հետաքրքիր է լինելու… Եվ բավականին մեծ անակնկալ է լինելու բազմաթիվ հեռուստադիտողների համար, շա՜տ մեծ անակնկալ…

 

-Կարո՞ղ է Արտյոմ Մարկոսյան-Արմեն Վարդանյան դուետը վերակազմավորվում է…

-… Այս կյանքում ոչինչ անհնար չի… Եկեք չակերտները չբացենք, գարունը կգա, «սյուրպրիզն» էլ հետը…

 

-Մասնագիտությամբ դերասան ե՞ք:

-Ոչ, ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների բաժինը:

 

-Ինչո՞ւ դիվանագետ կամ վարչապետ չդարձաք:

-Այն ժամանակ մոդա չէր (ծիծաղելով):

 

-Թեև դերասան չեք, բայց հիշում եմ «7.5» ներկայացումը, որտեղ Ձեզ զգում էիք, ինչպես «ձուկը ջրում»…

-Աստծո տված շնորհ է… Փոքր ժամանակ աշխույժ երեխա էի, ճակատագիրն էլ դասավորվեց այնպես, որ հիմա զբաղվում եմ այս գործով…

 

-«7.5»-ի կազմը այլևս չի՞ պատրաստվում միասնական գործունեություն ծավալել:

-Դեռևս ոչ: Թեև այդ ամենը ինձ այնքան էր դուր գալիս, որ մեծ հաճույքով կցանկանայի այդ գործունեությունը վերսկսել…

 

-Իսկ ձեր ընկերությունը պահպանվել է՞:

-Իհարկե:

 

Շարունակությունը` այստեղ: