Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել  Met Gala-ում: 43-ամյա ռեալիթի աստղը կարմիր գորգի վրա հայտնվել է եւս մեկ շրջադարձային զգեստով: Պահպանելով երեկոյի թեման՝ «Քնած գեղեցկուհիները. նորաձևության վերածնունդ», Քարդաշյանը կրել է Ջոն Գալիանոյի՝ ժանյակավոր փեշով թափանցիկ Margiela զգեստը, որը զարդարված էր տերեւներով եւ ծաղկային շեշտադրումներով:

IMG_4547.jpeg (190 KB)

 

Նրա շեկ մազերը հիանալի կերպով լրացնում էին զգեստի արծաթյա փայլը: Նա նախընտրել էր բնական ալիքներ եւ նուրբ դիմահարդարում, այդ թվում՝ փայլուն արծաթագույն ստվերաներկեր, իսկ զգեստի վրայից հասարակ մոխրագույն շալ էր հագել։

Իհարկե, Քիմի անսամբլի ամենաուշագրավ դետալն արծաթյա կորսետն էր, որն ընդգծում էր նրա շատ փոքր իրանը։

IMG_4548.jpeg (179 KB)

Ինչ-որ պահի ներկաներն օգնել են Քարդաշյանին աստիճաններով բարձրանալ, ինչը դժվար էր բարդ կառուցվածքով այս զգեստի պատճառով։