Բրիթնի Սփիրսն իր Instagram-ում հերթական տեսանյութն է հրապարակել, որում նա էրոտիկ պար է կատարում։

42-ամյա երգչուհին հագել է նեղ բիկինի, որի վարտիքը պարելիս սադրիչ կերպով ցած է իջեցնում։ «Երեկ գիշերվա մասին»,-հոլովակը մակագրել է նա:

Երգչուհին ավելի վաղ հայտարարել էր, որ երբեք չի վերադառնա երաժշտական ինդուստրիա։ Այնուամենայնիվ, Daily Mail-ը նրա համար պայծառ ապագա է կանխատեսում մեծահասակների համար նախատեսված OnlyFans կայքում:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от XILA MARIA RIVER RED (@britneyspears)

Հաշվի առնելով, որ Բրիթնիի տեսանյութերն ու լուսանկարները գնալով ավելի բաց են դառնում, այս վարկածն անիմաստ չէ։ Ավելին, վերջերս որոշ հայտնիներ միլիոններ են աշխատում OnlyFans-ի միջոցով։

Դերասանուհի Բելլա Թորնը կայքում ռեկորդային՝ 1 միլիոն դոլար է վաստակել 24 ժամվա ընթացքում, մինչդեռ «Բոնդ»-ի նախկին ընկերուհու՝ Դենիզ Ռիչարդսի եկամուտը, ինչպես ենթադրվում է, ամսական կազմում է 2 միլիոն դոլար: Սակայն, ըստ մասնագետների, Բրիթնին բոլորին գերազանցելու պոտենցիալ ունի: