Երկրպագուներն ավելի ու ավելի են համոզվում, որ երգչուհին գերության մեջ է գտնվում։ Բրիտնիի նոր հրապարակումը շատերին է զգուշացրել:
Բրիթնի Սփիրսի վիճակը անհանգստացնում է նրա բազմաթիվ երկրպագուներին։ Վերջերս երգչուհին շատ տարօրինակ գրառումներ է հրապարակում, որոնցում երկրպագուները տեսնում են օգնության կոդավորված աղաչանք։ 38-ամյա երգչուհին, ինչպես ենթադրում են, գերության մեջ է գտնվում իր խնամակալ-հոր մոտ։
Երգչուհու նոր գրառումը կրկին զգուշացրել է բոլորին: Իր Just a Touch of Rose լուսանկարչական նախագծից Բրիթնին մի քանի լուսանկար է տեղադրել, կերպարանք է ընդունել տոպով։ Ամեն ինչ սովորական կլիներ, բայց մեկ շաբաթ առաջ աստղն արդեն ցույց է տվել այդ նույն կերպարը։
Նոր հրապարակման մեջ Բրիթնին նույն լուսանկարը տեղադրել է երեք անգամ՝ տարբեր ֆիլտրերով։
«Եվս մեկ վազող հայացք Just a Touch of Rose։ Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ես հրապարակում եմ նույն լուսանկարը... Դե, դուք գիտեք մեզ, աղջիկներին...... դա հենց նույն տոպն ու մազերն են, եթե նայեք մանրութներին՝ կլինի բոլորովին այլ պատկեր։ Առաջին լուսանկարը բնօրինակն է ... ոչ մի ռետուշ», -հայտնել է երգչուհին։
Այժմ հետորդները չեն կարողանում հանգիստ քնել: Նրանք վստահ են, որ այդ գրառումը գրել է ոչ թե Բրիթնին, այլ նրա անվան տակ ինչ-որ տղամարդ։ «Դե, գիտեք մեզ, աղջիկներիս» եւ բազմաթիվ էմոձիներ համբույրներով, դրա ապացույցն են:
«Որպես հեղինակ եւ կին, ես լավ եմ տարբերակում կանանց ձեւակերպումները այն տղամարդկանց ձեւակերպումներից, որոնք համացանցում իրենց կին են ձեւացնում։ Հեղինակը տղամարդ է, որը կին է ձեւանում», - ասված է մեկնաբանություններում։
«Այո, հաստատ տղամարդ է գրել», «Ինչ է ընդհանրապես կատարվում», - երկրպագուներն անհանգստանում են։
Կասկածները նոր թափ են ստացել 2019 թվականից հետո, երբ դերասանուհին հայտարարել է, որ հայրը՝ Ջեյմի Սփիրսը, երգչուհու կամքին հակառակ նրան ուղարկել է հոգեբուժարան, ինչպես նաեւ ուժով ստիպել է թմրանյութեր ընդունել: Տղամարդը վերջերս կապի է դուրս եկել եւ #FreeBritney շարժումն անվանել «ծաղրանք»։