1975 թ.-ին Լին Սփիրսը՝ փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի մայրը, մեղավոր է ճանաչվել երեխայի մահվան մեջ, հաղորդում է Radar Online-ը:
Կինը վրաերթի է ենթարկել 12-ամյա Էնթոնի Ուինթերսին, երբ նա հեծանիվ էր վարում իր հայրենի Քենթվուդ քաղաքում (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ): Միևնույն ժամանակ նշվում է, որ Սփիրսին, որն այդ ժամանակ 20 տարեկան էր, մեղադրանք չի առաջադրվել: Այժմ նա հրաժարվում է մեկնաբանել տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը:
78-ամյա Իվոն Ուինթերսը, որը մահացած երեխայի մայրն է, պատմել է, որ 40 տարվա ընթացքում Լին Սփիրսը երբեք չի փորձել կապվել նրա հետ: «Դա սարսափելի իրավիճակ էր, բայց դա դժբախտ պատահար էր»,- հայտարարել է Ուինթերսը, որն առաջին անգամ է բացահայտել դեպքի մանրամասները: