Aquaman-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր ունի. 44-ամյա դերասանը Instagram-ում կիսվել է Ճապոնիա կատարած իր ուղեւորության լուսանկարներով, որոնցից մի քանիսում գրկած է դերասանուհի Ադրիու Արյոնային:

 

«Ճապոնիա, դու իրականություն դարձած երազանք ես, դու ապշեցիր ինձ: Մենք անչափ շնորհակալ ենք բոլորին, ովքեր բացեցին իրենց տները, հիշողություններ ստեղծեցին նոր եւ հին ընկերների հետ, կիսեցի եւս մեկ զարմանալի արկածով իմ սիրո հետ»,- գրել է Մոմոան։

 
 

IMG_4873.jpeg (72 KB)

 

Մոմոան ավելի վաղ ասել էր, որ ինքն այլեւս ամուրի չէ։ «Ես լուրջ հարաբերությունների մեջ եմ: Շատ շուտով կիմանաք»,- նշել էր դերասանը՝ պատասխանելով երկրպագուների հարցին, թե ում հետ է հանդիպում։

Արյոնան՝ երգիչ-երգահան Ռիկարդո Արյոնայի դուստրն է, որն առավել հայտնի է այնպիսի ֆիլմերում իր դերերով, ինչպիսիք են՝ 2018 թվականի «Խաղաղօվկիանոսյան եզր. ապստամբություն»-ը, 2022 թվականի «Աստղային պատերազմներ»-ը եւ «Անդոր» սերիալը։

Մոմոան նախկինում ամուսնացած է եղել Լիզա Բոնեթի հետ։ Զույգը բաժանվել է 2022 թվականին։