Դերասան Ջեյսոն Մոմոան Հավայան ավիաուղիների ինքնաթիռում բաժանել է իր Mananalu ապրանքանիշի ջուրը: Այդ մասին գրում է The New York Post-ը։
Բացի անվճար ջրից` դերասանը «Hawaiian Airlines»-ով յուրաքանչյուր ուղևորի 10 000 մղոն է անվճար տեղաշարժի հնարավորություն է տվել:
Սոցցանցի օգտատերերից մեկը Մոմոային անվանել է «Ակվամեն»։ Սա հղում է Aquaman ֆիլմին, որտեղ նա խաղացել է, և իսպաներեն ջուր բառին:
«Ես ամեն 10 րոպեն մեկ սեղմում էի ծառայության կոճակը», «Նրա մարքեթինգային թիմը փայլուն է», - գրել են մյուսները: