Մադոննան ներկայացել է լիբանանահայկական ոսկերչական YEPREM ապրանքանիշի զարդերով։

YEPREM ապրանքանիշը հիմնադրվել է 1964 թվականին լիբանանահայ ընտանիքի կողմից։ Ընկերության պատմությունը սկսվում է այն ոսկե ապարանջանից, որը Վիրնա Չակարդեմյանի հայրը նվեր է ստացել մորից։ Հիմնադրումից 60 տարի անց համաշխարհային աստղերը պատված են Չակարդեմյանների ընտանիքի ադամանդներով։

Ապրանքանիշը սոցցանցերում կիսվել է Մադոննայի լուսանկարներով, որոնցում երգչուհին կրում է YEPREM զարդեր։ Material Girl թրեքի կատարողն ակտիվորեն նկարներ է հրապարակել իր 65-ամյակի արարողությունից, որոնցում նա կրում է ադամանդներով YEPREM մատանիներ։ Այս տեսակի զարդերի մեկնարկային գինը 2200 դոլար է, իսկ ամենաթանկարժեքը կարժենա 45 հազար դոլար։ Պատվերները պատրաստվում են ձեռքով եւ կարող են մի փոքր տարբերվել միմյանցից: Դրա պատճառը քարերի բնական մոդիֆիկացիան է։

cosmopolitan-turkiye_03.jpg (73 KB)

Նախկինում Մադոննան փորձել է նաեւ YEPREM զարդեր 2022 թվականի իր ծննդյան խնջույքին։ Նա նաեւ եղել է V Magazine-ի շապիկին՝ կրելով ապրանքանիշի մատանիները։ Իսկ 2015 թվականին Cosmopolitan-ի նկարահանումների համար երգչուհին կեցվածք է ընդունել բրենդի ամենաճանաչված մոդելներից մեկով՝ The Claw-ով։

Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել համանուն ապրանքանիշի հիմնադիր Եփրեմ Չակարդեմյանը։ Նա այցելել է Chronograph բուտիկ, որտեղ վաճառվում են բարձրակարգ ժամացույցներ եւ զարդեր։ Այդ թվում՝ հայ-լիբանանյան YEPREM ապրանքանիշի։