Երգչուհի Մադոննան մասնակցել է ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի ինքնասպանությանը նվիրված ֆոտոշարքին։ Վիճահարույց և սադրիչ պատկերները զայրացրել են որոշ օգտատերերի, հայտնում է Page Six֊ը:
Քննադատներն ասում են, որ 63-ամյա Մադոննայի նկարահանումները «անպարկեշտ ու կոպիտ» են անցել:
«Որոշակի ցավալի և սահմռկեցուցիչ պատճառով Մադոննան որոշեց վերստեղծել Մերիլին Մոնրոյի մահվան տեսարանը», - ասում է մեկնաբաններից մեկը: Մոնրոյի դերում Մադոննայի հետ ֆոտոշարքը ոգեշնչվել է «Նիագարա» ֆիլմի աստղի կերպարով։ Մադոննայի այս ֆոտոշարքը հրապարակվել է «V Magazine» նորաձևության ամսագրում՝ զարդարելով նաև հրատարակության շապիկը։